Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մթնշաղն ինձ համար լուսաբացի փուլ է»

«Մթնշաղն ինձ համար լուսաբացի փուլ է»
05.03.2014 | 15:34

«Ջրահարս», «Մթնշաղ», «Կարոտ», «Անգույն լռություն», «Դեպրեսիա»…Այս երգերով է ներկայանում երիտասարդ երգահան Վահրամ Մթնշաղը: Նա ունի նաև գործիքային ստեղծագործություններ: Մանագիտությամբ` բժիշկ է:

-Ինչո՞վ են առանձնանում երգերդ:
-Դժվար է ասել, գրելիս փորձում եմ երգի մեջ դնել այն, ինչ հարազատ է ինձ, առանց կամուկացի, առանց շրջանակների մեջ մտնելու:
-Ովքե՞ր են երգերիդ առաջին ունկնդիրները:
-Սկզբում ինքս ինձ համար էի կատարում դրանք, դժվար էր մերկանալը` ապրումների առումով: Հետո ներկայացրեցի ուսանողական շրջանակներում:
-Երգել ապրե՞լ է նշանակում:
-Երգելը հոգու անհասկանալի ցանկություն է: Դիմացինիդ ստիպում ես նայել քո առանցքից, ինքնարտահայտվում ես, ձեռք մեկնում, գայթակղեցնում, հիասթափեցնում:
-Բացի երգից, ինչո՞վ ես զբաղվում:
-Սիսիանի առանձին գումարտակի բուժկետի պետ եմ, բժշկական ծառայության ավագ լեյտենանտ:
-Իսկ հենց Սիսիանում համերգներ չե՞ս ունեցել:
-Ընկներներս Գորիսում կազմակերպում են համերգներ, մասնակցել եմ: Սիսիանում ծանոթացել եմ հրաշալի մարդկանց հետ: Հաճախ ենք հավաքվում արվեստանոցում, խոսում ենք, քննարկում, նվագում, երգում: Ջերմ է:
-Ինչո՞ւ Մթնշաղ:
-ՈՒսանողական տարիներին դասերի ժամին կամ քնում էի կամ նկարում: Ռոմանտիկ էր: Բեմ էի նկարում, երեք կիթառահարներ, իսկ վերևում գրում էի` «Մթնշաղ»: Ավելի ուշ սկսեցի երգել ու կիթառ նվագել: Դա իմ մթնշաղն էր, անցում` խավարից դեպի լույս: Գուցե հայերեն չի հնչում, բայց մթնշաղն ինձ համար լուսաբացի փուլ է:

-Հեղինակային երգը ավելի շատ ունկնդիր ունի քաղաքո՞ւմ, թե մարզերում:
-Մարզերում ավելի շատ են «քաղցած» ունկնդիրները:
-Հեղինակ-կատարողների նոր սերունդ կա: Շփվո՞ւմ եք, լսո՞ւմ եք իրար:
- Գրեթե բոլոր երիտասարդ հեղինակ-կատարողները ընկերներս են` Հարություն Ապրեյանը, Վարդան Գալստյանը, Ռուբեն Դալլաքյանը:
-Երազներիդ մասին…
-Երազներիս մասին երևի չբարձրաձայնեմ, թեև բոլորն է իրականանում են:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ